12 նոյեմբերի 2012 - 20:49 AMT
Իվանիշվիլին կրկին հայտարարել է Ռուսաստանմի հետ հարաբերությունները բարելավելու Թբիլիսիի ցանկության մասին

Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլին Բելգիա կատարած առաջին արտասահմանյան այցի ընթացքում արտահայտվել է Վրաստանի և Ռուսաստանի միջև հարաբերությունների կարգավորման օգտին, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:

«Մենք հուսով ենք, որ Ռուսաստանի կառավարությունն ադեկվատ միջոցներ կձեռնարկի, որպեսզի թույ չտա իրավիճակի սրացում:

Նման իրավիճակն անբարենպաստ է թե Ռուսաստանի համար, թե Վրաստանի: Մենք հնարավոր ամեն ինչ կանենք, որպեսզի խորացնենք և բարելավենք մեր պատմական հարաբերությունները»,- ասել է Իվանիշվիլին Բրյուսելում Եվրահանձնաժողովի ղեկավար Ժոզե Մանուել Բարոզուի հետ հանդիպումից հետո: