Թուրքիան ծրագրում է հաջորդ տարի սկսել ANKA հետախուզական անօդաչու թռչող սարքերի սերիական արտադրություն, հաղորդել է պաշտպանության նախարարության պաշտպանական արդյունաբերության ներկայացուցիչ Մուրադ Բայար, հաղորդում է «Անադոլու» գործակալությունը:
ANKA թռչող սարքերը բանակում կհայտնվի հաջորդ տարվա վերջից ոչ շուտ, ասել է Բայարը:
Թուրքական առաջին հետախուզական անօդաչու թռչող սարքի ստեղծման աշխատանքները տարվում են 2004թ-ից: Թուրքիան վերջին տարիներին կենտրոնացել է հայրենական արտադրության պաշտպանական նշանակության արտադրանք ստեղծելու վրա: