Նոյեմբերի 19-22-ը Խաբարովսկում կանցնեն Հայ մշակույթի օրեր: Ամեն տարի թեմատիկ միջոցառումները կազմակերպում է Ռուսաստանի հայերի միության Խաբարովսկի տարածաշրջանային բաժանմունքը՝ Խաբարովսկի մշակույթի նախարարության և ժողովրդների վեհաժողովի աջակցությամբ:
Հայկական մշակույթի օրերը կոչված են ներկայացնելու երկրամասի բնակիչներին հայերի մշակույթն ու ավանդույթները:
Հայկական մշակույթի օրերի շրջանակում կբացվի «Մենք չենք մոռանում մեր արմատները» դեկորատիվ-կիրառական արվեստի նմուշների ցուցհանդեսը, ինչպես նաև «Իմ Հայաստան» ցուցահանդեսը, «Օրհնյալ երկիր Հայաստան» գրքերի ցուցահանդեսը, թեմատիկ ֆիլմերի ցուցադրություն: