19 նոյեմբերի 2012 - 15:27 AMT
Թուրքիան համառորեն ցանկանում է միջնորդել Կովկասում հակամարտությունների լուծմանը

Թուրքիան հետագայում ևս ջանքեր կգործադրի Կովկասում խաղաղ երկխոսության և համագործակցության ճանապարհով հակամարտությունների լուծման համար, ասել է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը՝ ելույթ ունենալով Եվրասիական իսլամական խորհրդի համաժողովի բացմանը, երկուշաբթի օրը հաղորդել է TRT Haber-ը: Նրա խոսքով, խաղաղ ճանապարհով հակամարտությունների կարգավորման համար Թուրքիան առաջարկել է «Կովկասում կայունության և համագործակցության պլատֆորմ» անվանումով նախաձեռնությունը: Թուրքիան մտադիր է հետագայում ևս զարգացնել այդ նախաձեռնությունը, նշել է Էրդողանը: