Թուրքիայի վարչապետը Իսրայելն անվանել է «ահաբեկչական երկիր»: Նման հայտարարություն նա արել է նոյեմբերի 19-ին Ստամբուլում` Եվրասիական իսլամական խորհրդի նիստի ժամանակ, հաղորդում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը:
«Ասում եմ` Իսրայելն ահաբեկչական երկիր է: Հենց դրանով է վերջինս զբաղվում: Նրանց կարծիքով իրենք մարդիկ են, ովքեր ի ծնե ունեն իրավունքներ և ազատություններ, սակայն մերժում են պաղեստինցիների, սիրիացիների իրավունքները»,-ասել է թուրք վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:
Նա դժգոհություն է հայտնել, որ «արևմտյան գերտերությունները ոչինչ չեն հայտարարում Գազայի առնչությամբ, քանի որ խոսքն Իսրայելի մասին է»: Նա նաև իր անվստահությունն է հայտնել ՄԱԿ-ին` վերջինիս մեղադրելով երկակի ստանդարտների քաղաքականության մեջ: