Առաջիկա նստաշրջանի ժամանակ Եվպատորիայի քաղաքային խորհուրդը մտադիր է դիտարկել հայկական Սուրբ Նիկողայոս եկեղեցու 195-ամյակի կապակցությամբ խաչքարի տեղադրման հարցը, հաղորդում է Analitika.at.ua-ն:
Քաղխորհրդի գործադիր կոմիտեի մամուլի ծառայության տվյալներով, հուշարձանը խաչ պատկերող քարե կոթող է լինելու:
Հուշարձանի տեղադրման էսքիզային առաջարկությունը համաձայնեցվել է Եվպատորիայի քաղաքաշինական-ճարտարապետական խորհրդի և Ղրիմի Հանրապետական խորհրդին կից մշակութային ժառանգության պահպանման խորհրդի գիտա-մեթոդաբանական նիստերի ժամանակ:
Հուշարձանի տեղադրումը տեղական բյուջեից լրացուցիչ ծախսեր չի պահանջի: