Նոյեմբերի 21-ին Դոնի Ռոստովի «Բոլշոյ» կինոթատրոնում տեղի ունեցավ «Կորած մոլորվածը Հայաստանում» (Lost and found in Armenia) ֆիլմի երկար սպասված պրեմիերան: Ֆիլմն ամբողջությամբ ֆինանսավորվել է ամերիկյան կողմը, ռեժսորն է Գոռ Կիրակոսյանը, որը հայտնի է «Փոքր քաղաքի մեծ պատմությունն» ու « Vegas-ի տոմս» ֆիլմերով: Գլխավոր դերերում են Անժելա Սարաֆյանը, որը նկարահնվել է «Մթնշաղ. Սագա. Լուսաբաց» ֆիլմում և Ջեյմի Քեննեդին, որը հայտնի է «Ճիչը» և «Դիմակի որդին» ֆիլմերով: Ֆիլմում զբաղված են նաև Հրանտ Թոխատյանը, Միքայել Պողոսյանը և այլ հայտնի դերասաններ:
Ինչպես հայտնում է Misain.ru-ն, թեև ֆիլմի առաջին ցուցադրությունը Ռուսաստանում պաշտոնապես նախատեսված էր նոյեմբերի 22-ին, Դոնի Ռոստովի «Ապագա» հայ ազգային մշակութային ինքնավարությունը և «Բոլշոյ» կինոթատրոնը անակնկալ մատուցեցին՝ մեկ օր առաջ ցուցադրելով ֆիլմը:
Ցուցադրությունից առաջ հյուրերին մի փոքր համերգ ներկայացվեց հայկական կոլորիտով: