Պետական աջակցությամբ Վանաձորում նոյեմբերի 23-ին կկայանա Ա. Պետրոսյանի «Աբգար դպիր Թոխատեցի» վեպի բեմականացման առաջնախաղը: Հովհ. Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնում բեմադրված ներկայացումը նվիրվում է Հայ գրատպության 500-ամյակին: Բեմադրության ռեժիսորն է ՀՀ ժողովրդական արտիստ Վ. Շահվերդյանը, հաղորդում է ՀՀ մշակույթի նախարարությունը:
«Աբգար դպիր Թոխատեցի» ներկայացումը 16-րդ դարի տպագրիչ Թոխատեցու, այդ ժամանակաշրջանի քաղաքական անցուդարձի և հայոց կյանքի վրա տպագրության ազդեցության մասին է: Գրատպությունը դիտվում է իբրև ազգապահպան եզակի միջոց աշխարհաքաղաքական խառը և անբարենպաստ իրադարձությունների շրջապտույտում: