ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը նոյեմբերի 22-ին մասնակցել է Բրիտանական գրադարանում կազմակերպված ցուցահանդեսի բացման արարողությանը: Ցուցահանդեսը նվիրված է Հայ գրատպության 500-ամյակին և հայ-բրիտանական դիվանագիտական հարաբերությունների հաստատման 20-ամյակին: Ցուցահանդեսում ներկայացված են Բրիտանական գրադարանում առկա հայ մատենագիր և տպագիր գրքերի լավագույն նմուշները:
Ցուցահանդեսը կշարունակվի մինչև 2013թ. հունվարը:
Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորություն կատարած այցի շրջանակում ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը կհանդիպի Բրիտանական գրադարանի տնօրինության, Հայաստանյաց Առաքելական Սուրբ եկեղեցու Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի թագավորության թեմի առաջնորդի և բրիտանահայ համայնքի հետ, հաղորդում է ՀՀ մշակույթի նախարարությունը: