27 նոյեմբերի 2012 - 10:49 AMT
Գյումրիում թալանված բանկոմատը և հափշտակված 29 մլն դրամը ապահովագրված են եղել

«Արարատբանկի» լրատվական ծառայությունից տեղեկեցնում են, որ նոյեմբերի 26-ին Գյումրի քաղաքի Ռիժկովի փողոցում տեղակայված, բանկոմատի վրա կատարված հարձակման ենթարկված բանկոմատը և բանկոմատում եղած 29.000.000 դրամը ապահովագրված են եղել Հայաստանի Հանրապետությունում գործող ապահովագրական ընկերությունների կողմից և արդեն սկսվել է վնասի փոխհատուցման գործընթացը:

«Չնայած դրան, բանկը բարոյական վնաս է կրել, և իր մտահոգությունն է հայտնում կատարվածի առնչությամբ` միաժամանակ, հույս ունենալով, որ տեղի ունեցածը հնարավորինս արագ կբացահայտվի»,-ասված է հաղորդագրության մեջ: