Նոյեմբերի 1-ի գիշերը Վարդենիս-Քարվաճառ ավտոճանապարհին` Հարուրի ձորի տարածքում վթարի էր ենթարկվել պայմանագրային զինծառայողներ տեղափոխող «ՈւՐԱԼ» մակնիշի բեռնատար ավտոմեքենան: 4 զինծառայող մահացել էր, 15-ը՝ վիրավորվել: Վիրավորները տեղափոխվել էին ՊՆ կենտրոնական կայազորային հոսպիտալ: Ամենածանրը Արթուր Եղիազարյանի վիճակն էր:
PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում կենտրոնական կայազորային հոսպիտալի պետ Արամ Ասատուրյանն ասաց, որ վերակենդանացման բաժանմունքում գտնվող վեց վիրավորներն էլ արդեն դուրս են գրվել, վիրավորների մեծ մասը նաև հոսպիտալից է դուրս գրվել:
«Հիմա 3-ը վնասվածքաբանական բաժնում են, 1-ը` նեյրովիրաբուժական: Ոչ մեկը ծանր վիճակում չէ: Ամենածանր վիճակում գտնվող Արթուր Եղիազարյանն էլ արդեն ապաքինվում է», - ասաց Արամ Ասատուրյանը: