Դեկտեմբերի 14-ին ՀՀ Վարչական դատարանում կսկսվի Հայկական սահմանադրական իրավապաշտպան կենտրոնն ընդդեմ ՀՀ Պետական եկամուտների կոմիտեի և դրա Ավտոտրանսպորտային միջոցների մաքսային ձևակերպումների մասնագիտացված մաքսատան գործով դատական նիստը: Այս մասին PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում ասաց ՀՍԻԿ նախագահ Գևորգ Մանուկյանը:
Դատական առաջին նիստը նշանակված էր երեկ, սակայն նիստին ՀՍԻԿ միջնորդությամբ հրավիրված Փորձաքննությունների ազգային բյուրոյի ներկայացուցիչները, որոնք , ըստ հայցվորի, տվյալ գործով տվել են սխալ եզրակացություն, նիստին չէին ներկայացել, ինչի պատաճառով դատական նիստը հետաձգվել է:
Գևորգ Մանուկյանն ասաց, որ այս գործը կարևոր նախադեպ է ՊԵԿ-ի և մաքսատան կողմից ներկրողներից մաքսազերծումներիընթացքում օրենքով նախատեսվածից անհամեմատ ավելի մեծ գումարներ գանձելուն և համատարած օրինախախտումներին վերջ տալու համար: Նա նաև փոխանցեց, որ մաքսազերծման ընթացքում այդ խնդրին առնչվել են հենց իրենք , երբ ցանկացել են կազմակերպության համար գնված մեքենան բերել Հայաստան: Այս դեպքից հետո կազմակերպության անդամներն ու նախագահը որոշել են հարցը վիճարկել դատարանում: