Դեկտեմբերի 5-ին ԱՄՆ Կոնգրեսում տեղի կունենա Արցախի Անկախության 21-րդ, ԼՂՀ Սահմանադրության ընդունման 6-րդ տարեդարձին նվիրված միջոցառում, որի կազմակերպիչն է Հայաստանին աջակցության խումբը: Արցախի անկախության մասին հանրաքվեն և Սահմանադրության ընդունման վերաբերյալ հանրաքվեն տեղի են ունեցել դեկտեմբերի 10-ին՝ 1991 և 2006 թթ. համապատասխանաբար:
Միջոցառման ժամանակ կընթերցվի ԼՂՀ ԱԳ նախարար Կարեն Միրզոյանի ուղերձը, ելույթ կունենան ԱՄՆ Կոնգրեսի Հայաստանին աջակցող խմբի անդամները և ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Թաթուլ Մարգարյանը:
Միջոցառմանը կմասնակցեն նաև դիվանագետներ, քաղաքական գործիչներ և ԱՄՆ հայ համայնքի ներկայացուցիչներ:
Միջոցառման հատուկ հյուրը կլինի «Ոչ մի տեղ. Բռնագաղթի պատմությունը» գրքի հեղինակ Աննա Աստվածատրյան-Տուրկոտտը, որը փրկվել է Բաքվի ջարդերից 1990 թվականին, գրում է «Ասպարեզը»: