29 նոյեմբերի 2012 - 16:22 AMT
Նիդերլանդների խորհրդարանը չեղյալ է հայտարարել սրբապղծության մասին օրենքը

Նիդերլանդների խորհրդարանը ձայների մեծամասնությամբ չեղյալ է հայտարարել օրենքը, որը ենթադրում է սրբապղծության համար քրեական պատիժ: Այդ մասին նոյեմբերի 28-ին հաղորդում է lenta.ru-ն` մեջբերելով Associated Press-ին:

Նախաձեռնության դեմ ակտիվորեն արտահայտվել են Staatkundig Gereformeerde Partij (SGP) քրիստոնեական կուսակցության պատգամավորները, որոնք օրենքն անվանել են «հոգևոր ճգնաժամի ախտանիշ»:

2010-ին ծայրահեղ աջակողմյան քաղաքական գործիչ Գեերտ Վիլդերսին հաջողվել է դատարանում ապացուցել, որ նա կարող է քննադատել իսլամը, նույնիսկ եթե նրա դատողությունները վիրավորում են մահմեդականների կրոնական զգացմունքները: