Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում բռնցքամարտի աշխարհի երիտասարդական առաջնության նախնական մարտում մինչև 91 կգ քաշային կարգում Ռաֆայել Սիմոնյանը մրցեց վրացի Դաթա Քվիրքվելիի հետ: Առաջին ռաունդում վրացի բռնցքամարտիկն ուներ աննշան առավելություն և հաղթեց 4:3 հաշվով: Երկրորդում Սիմոյանն ակտիվացավ, հասցրեց մի շարք դիպուկ հարվածներ և հաղթեց 13:6 հաշվով:
Անչափ լարված ստացվեց վերջին ռաունդը: Վրացի բռնցքամարտիկը փորձում էր արագ գործել ու միավորներ վաստակել, սակայն Սիմոնյանը՝ նկատելով մրցակցի հոգնածությունը, գործեց ավելի հավաքված և թույլ չտվեց սխալներ: Արդյունքում, հայ մարզիկը հաղթեց 19:8 հաշվով և դուրս եկավ հաջորդ էտապ:
Այսօր պայքարից դուրս է մնացել Արման Դարչինյանը, ով 15:7 հաշվով զիջել է Հուսեյն Բաինսանգուրովին (Ռուսաստան): Իսկ Նարեկ Մելքոնյանը (+ 91 կգ) ուժերը կչափի Ֆուդինգ Չուի (Չինաստան) հետ: