3 դեկտեմբերի 2012 - 17:22 AMT
Արտավազդ Հարոյանը ԱԱ 1/8 եզրափակչում զիջեց հույն Պոլինեյկիս Կալամառասին

Բռնցքամարտի երիտասարդական աշխարհի առաջնության 75 կգ քաշային կարգի 1/8 եզրափակչում Արտավազդ Հարոյանը պարտվեց Պոլինեյկիս Կալամառասին: (Հունաստան):

Առաջին ռաունդում Հարոյանը ուներ մեկ միավորի առավելություն՝ 4:3: Հատկապես համառ ստացվեց երկրորդ ռաունդի պայքարը, բռնցքամարտիկները կատաղի հարվածներ էին հասցնում միմյանց, և արդեն մեկ միավորով առաջ անցավ հույն մարզիկը՝ 9:8: Մարտի ելքը վճռվեց 3-րդ ռաունդում, որտեղ Կալամառասը պահպանեց մեկ միավորի առավելությունն ու հաղթեց 15:14 հաշվով Հայ բռնցքամարտիկներից 1/4 եզրափակչի ուղեգիր է նվաճել առայժմ միայն Տարոն Սողոմոնյանը (56 կգ), որը 17:11 հաշվով հաղթեց ուզբեկ Ջահանգիր Դավիդովին:

Գոռ Երիցյանը (64 կգ) 10:6 հաշվով զիջել է կուբացի Քեվին Հայլեր Բրաուն Բազաինին, իսկ Հենրիկ Մոքոյանը (52 կգ) հրաժարվել է հանդես գալ հիվանդության պատճառով, և հաղթանակը շնորհվել է կուբացի Կորդերո Պառլայ Խորխե Լուիսին: Երեկոյան մրցահերթում հայ մարզիկներից ելույթ է ունենալու միայն Նիկոլ Հայրապետյանը (81 կգ):