31 մայիսի 2005 - 13:29 AMT
ՀՀ ԱԳՆ ՂԵԿԱՎԱՐԻՆ ԻՐ ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐԵՐՆ Է ՀԱՆՁՆԵԼ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԻՍՊԱՆԻԱՅԻ ԴԵՍՊԱՆԸ
Այսօր Հայաստանի արտաքին գործերի նախարար Վարդան Օսկանյանին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Իսպանիայի թագավորության նորանշանակ դեսպան Ֆրանսիսկո Խավիեր Էլորսա Կավենգտին (նստավայրը` Մոսկվա), հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: Հանդիպման ընթացքում Հայաստանի արտաքին գործերի նախարարը բավարար գնահատելով հայ-իսպանական քաղաքական հարաբերությունները, նշեց, որ դեռեւս շատ անելիքներ կան առեւտրատնտեսական եւ մշակութային կապերի խորացման ուղղությամբ: Այդ առումով կարեւորվեցին երկու երկրների միջեւ իրավապայմանագրային դաշտի ձեւավորման եւ բարձր մակարդակի փոխայցելությունների կազմակերպան հարցերը: Այնուհետեւ ծավալվեց մտքերի փոխանակություն Եվրամիության ներսում ներկա զարգացումների, Եվրամիություն-Թուրքիա հեռանկարների, հայ-թուրքական հարաբերությունների դինամիկայի, ինչպես նաեւ ԵՄ նոր հարեւանության քաղաքականության եւ այդ շրջանակում Հայաստանի գործողությունների ծրագրի ներկայացման վերաբերյալ: