2 հունիսի 2005 - 07:47 AMT
ԱՅՍՕՐ ՀԱՅԱՍՏԱՆ ԵՆ ԺԱՄԱՆՈՒՄ ՎԵՆԵՏԻԿԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԸ
ՀՀ Սահմանադրության փոփոխությունների բարելավման կապակցությամբ այսօր Հայաստան են ժամանում ԵԽԽՎ Վենետիկի հանձնաժողովի ներկայացուցիչներ Ջանի Բուկիկիոն, Այվարս Էնձինսը եւ Սիմոնա Գրանատա-Սենինին: Այցի ընթացքում հյուրերը կհանդիպեն Հայաստանի խորհրդարանի նախագահ Արթուր Բաղդասարյանի, ՀՀ Ազգային Ժողովի փոխնախագահի, ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության ղեկավար Տիգրան Թորոսյանի հետ: Նախատեսվում են նաեւ քննարկումներ խորհրդարանում հանրապետության իշխող կոալիցիայի հետ սահմանադրական բարեփոխումների ոլորտում հետագա համագործակցության համար: Վենետիկի հանձնաժողովի անդամների հետ կհանդիպի նաեւ Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը: