Ոստիկանի կրակոցից մահացած 15-ամյա դեռահասի մահվան 4-րդ տարելիցի օրը Աթենքի կենտրոնում անկարգություններ են սկսվել: Ուսանողները քարեր ու պայթուցիկ խառնուրդով շշեր են նետում ոստիկանների ուղղությամբ, բախումներ են տեղի ունենում ոստիկանության հետ:
Փողոց են դուրս եկել մոտ 2 հազար երիտասարդներ, որոնք վանկարկում են՝ «երեխաների մարդասպաններ»: Նրանց դիմակայում է 5 հազար ոստիկան:
Անկարգություններ են սկսվել նաև Սալոնիկ քաղաքում: 15-ամյա Ալեքսիս Գրիգորոպուլոսը սպանվեց ոստիկանների կողմից 2008 թվականին: Այն ժամանակ այդ միջադեպը Հունաստանի համար աննախադեպ բողոքի ակցիայի պատճառ դարձավ: