2 հունիսի 2005 - 11:07 AMT
ՆԻՆՈ ԲՈՒՐՋԱՆԱՁԵ. ՀԱՅԱՍՏԱՆՆ ԸՄԲՌՆՈՒՄՈՎ Է ՎԵՐԱԲԵՐՎՈՒՄ ՎՐԱՑԱԿԱՆ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ
Վրաստանը եւ Հայաստանը քննարկել են հարցեր, որոնք առնչվում են Ռուսաստանը Վրաստանին եւ Հայաստանին միացնող Աբխազիայի տարածքով անցնող երկաթուղու շինարարությանը: Այս մասին հունիսի 2-ին լրագրողներին հայտնել է Վրաստանի խորհրդարանի խոսնակ Նինո Բուրջանաձեն` Հայաստանի վարչապետ Անդրանիկ Մարգարյանի հետ հանդիպումից հետո: «Հայկական կողմին հայտնի են այդ հարցի առնչությամբ մեր նոր նախաձեռնությունները, եւ նրանք ըմբռնումով են վերաբերվում դրանց»,- տեղեկացրել է Վրաստանի խորհրդարանի նախագահը: «Մեր հայ գործընկերները կնպաստեն նաեւ վրաց-աբխազական հակամարտության քաղաքական կարգավորմանը»,- ասել է Բուրջանաձեն, տեղեկացնում է «Նովոստի-Գռուզիան»: