2 հունիսի 2005 - 11:36 AMT
ՀԱՅ-ՎՐԱՑԱԿԱՆ ՄԻՋԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՆԻՍՏԸ ԿԱՆՑԿԱՑՎԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻՆ
Հայ-վրացական տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի հերթական նիստը կանցկացվի սեպտեմբերին: Համապատասխան պայմանավորվածություն է ձեռքբերվել Հայաստանի վարչապետ Անդրանիկ Մարգարյանի եւ նրա վրացի գործընկեր Զուրաբ Նոգաիդելիի հունիսի 2-ին Թբիլիսիում կայացած հանդիպման ընթացքում: Կողմերը գոհունակություն են հայտնել երկկողմ շփումների ակտիվացման եւ փոխայցելությունների կապակցությամբ, ինչը, նրանց կարծիքով` խթանում է Հայաստանի եւ Վրաստանի միջեւ ծավալված առեւտրատնտեսական հարաբերություններին: Հայաստանի վարչապետ Անդրանիկ Մարգարյանի գլխավորած կառավարական պատվիրակությունն աշխատանքային այցով ժամանել է Վրաստան` ԱՊՀ անդամ պետությունների կառավարությունների ղեկավարների հերթական նիստին մասնակցելու համար, տեղեկացնում է «Նովոստի-Գռուզիան»: