Ադրբեջանական բանակում արձանագրվել է հերթական կորուստը: Ինչպես հաղորդում է «Թրենդը», հիվանդությունից մահացել է ադրբեջանական բանակի զինվոր, ով վերջերս է զորակոչվել զինվորական ծառայության:
Ռաշադ Միրզալիևը (1990թ. ծնվ.), ով բուժվել է ռազմական հոսպիտալում, մահացել է հիվանդությունից, գրում են ադրբեջանական ԶԼՄ-ները:
Միզալիևը զորակոչվել է զինվորական ծառայության հոկտեմբերին Բաքվի Սաբուչինյան շրջանի զինկոմիսարիատի կողմից: