Շաբաթ օրը Ստամբուլում կայացել է Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության (ՍՏՀԿ) նախագահությունը Թուրքիայից Ուկրաինային փոխանցելու արարողությունը, որը կսկսվի 2013-ի հունվարի 1-ին:
Արարողության ընթացքում Ուկրաինայի ԱԳՆ ղեկավար Կոնստանտին Գրիշչենկոն հավաստիացրել է, որ նախագահության շրջանում Ուկրաինայի ջանքերը կուղորդվեն կազմակերպության տարածաշրջանային դերի ամրապնդմանը:
Գրիշչենկոյի խոսքով, Ուկրաինան պատշաճ ուշադրություն կդարձնի առևտրի և տրանսպորտի, էներգետիկայի, գիտության և տեխնոլոգիայի, զբոսաշրջության, շրջակա միջավայրի պաշտպանության և կազմակերպված հանցավորության դեմ պայքարի ոլորտներին:
Ներկա պահին ՍՏՀԿ անդամներ են 12 երկրներ՝ Հայաստան, Ադրբեջան, Ալբանիա, Բուլղարիա, Հունաստան, Վրաստան, Մոլդովա, Ռուսաստան, Ռումինիա, Սերբիա, Թուրքիա և Ուկրաինա:
ՍՏՀԿ-ում Ուկրաինայի նախագահությունը կտևի մինչև 2013-ի հունիսի 30-ը: