28 դեկտեմբերի 2012 - 13:40 AMT
Սիրիահայ և կարիքավոր երեխաները դիտեցին ամանորյա ներկայացում

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի նախաձեռնությամբ Ամանորի տոների կապակցությամբ սիրիահայ և հատուկ կարիքներ ունեցող ավելի քան 750 երեխաներ հյուրընկալվել են «Մհեր Մկրտչյան» արտիստական թատրոնում:

Երեխաները դիտել են «Չիպոլինոյի զվարճալի արկածները» ներկայացումը:

Քաղաքապետի կողմից բոլոր երեխաները ստացել են խորհրդանշական նվերներ: Փոքրիկներից շատերը երևանյան թատրոնում առաջին անգամ են եղել և հիացմունքով նշել են, որ հետագայում ևս անպայման այցելելու են: