Եվրամիության 27 երկրների ԱԳ նախարարները հինգշաբթի օրը Բրյուսելում տեղի ունեցած հանդիպման ժամանակ արտոնել են ԵՄ առաքելությունը Մալի ուղարկելու ծրագիրը, հաղորդում է ԵՄ դիվանագիտության ղեկավար Քեթրի Էշթոնի մամուլի ծառայությունը, փոխանցում է ՌԻԱ Նովոստին:
Ծրագրվում է, որ ԵՄ-ն Մալիում իր առաքելությունը կսկսի փետրվարի երկրորդ կեսին կամ մարտի սկզբին: Խոսքը Մալիի մայրաքաղաք Բամակո մոտ 200 զինվորական հրահանգիչներ և նրանց անվտանգությունն ապահովող անձնակազմ ուղարկելու մասին է: Զինվորականների ընդհանուր թիվը մոտ 500 է: