17 հունվարի 2013 - 19:10 AMT
Հրանուշ Հակոբյանը հանդիպել է սիրիահայ լողորդուհի Սերլի Մուշեղյանի հետ

Հունվարի 17-ին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը հանդիպել է 11-ամյա սիրիահայ լողորդուհի Սերլի Մուշեղյանի հետ:

Վերջին 2 ամիսների ընթացքում Մուշեղյանը հնարավորություն է ունեցել անվճար մարզվել Դավիթ Համբարձումյանի անվան ջրացատկի օլիմպիական հերթափոխի մասնագիտացված մանկապատանեկան մարզադպրոցում: Մարզումների արդյունքում նա Հայաստանի լողի պատանեկան առաջնության վերջին 4 մրցաշարերում հաղթող է ճանաչվել՝ դառնալով հաղթող:

Հակոբյանը, շնորհավորելով նրան և վստահություն հայտնել, որ նման տեմպերով հաղթանակներ կնվաճի նաև միջազգային ասպարեզում: Նախարարը կարևորել է այն հանգամանքը, որ սիրիահայերն աստիճանաբար ինտեգրվում են հայաստանյան կյանքին, ինչի վկայութույնը նաև երեխաների արտադպրոցական առօրյայի կազմակերպումն ու գրանցած հաջողություններն են: Այսուհետ սիրիահայ պատանիներին «Դինամո» մարզադաշտում անվճար կերպով մարզումների հնարավորություն է տրվել: Իսկ Դավիթ Համբարձումյանի մարզադպրոցի տնօրինությունը, ընդառաջելով ՀՀ սփյուռքի նախարարության խնդրանքին, որոշում է կայացրել շնորհալի սիրիահայ մարզիկների մարզումները կազմակերպել անվճար: