Արգենտինայի հավաքականի ավագ Մարտին Խայտեն հրապարակել է թիմի կազմը, որը Դևիսի գավաթի առաջին փուլում կհանդիպի Գերմանիայի հետ:
Արգենտինայի կազմում փետրվարի 1-3-ը Բուենոս Այրեսում հանդես կգան Դավիթ Նալբանդյանը, Խուան Մոնակոն, Կառլոս Բեռլոկը և Օրասիո Զեբալլոսը: Հայտեն հրավիրել է նաև Լեո Մայերին և Գուիդո Պելուին:
Ամենայն հավանականությամբ, մենախաղում հանդես կգան Մոնակոն և Բեռլոկը, զուգախաղում` Նալբանդյանը և Զեբալլոսը:
Հայտեն խոստովանել է, որ Գերմանիայի դեմ խաղը բարդ կլինի. «Բայց ես հավատում եմ իմ թիմին, բոլոր թենիսիստները բարձր մոտիվացիա ունեն: Մենք խաղում ենք տանը և դա շատ կարևոր փաստ է մեզ համար»,- ասել է Խայտեն: