Հայաստանի տղամարդկանց ծանրամարտի հավաքականը Աբովյանում անցկացնում է այս տարվա առաջին ուսումնամարզական հավաքը: PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում հավաքականի գլխավոր մարզիչ Պողոս Պողոսյանը նշեց, որ հավաքին մասնակցում են երկրի ուժեղագույն 16 ծանրորդները: Նրանք պատրաստվում են Հայաստանի առաջնությանը, որը կայանալու է փետրվարի 14-18-ը:
«Մենք հիմնականում աշխատում ենք մարզիկների ֆիզիկական պատրաստվածության վրա: Այս մարզումներից հետո, ևս մեկ անգամ էլ կհավաքվենք Աբովյանում, այնուհետև կկայանա երկրի առաջնությունը, որտեղ ի հայտ կգան ուժեղագույնները և կհրավիրվեն հավաքական»,- նշեց գլխավոր մարզիչը:
Դրանից հետո ծանրորդները պատրաստվելու են ապրիլի 8-14-ը Տիրանայում կայանալիք Եվրոպայի առաջնությանը: