ԱԻՄ կուսակցության նախագահ, նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է, որ եթե նախագահի թեկնածու Անդրիաս Ղուկասյանը չդադարեցնի հացադուլը, ապա ինքը կմիանա նրան: Հայրիկյանը այս կերպ փորձելու է համոզել Անդրաս Ղուկասյանին միասին ընդհատել հացադուլը:
Հայրիկյանը նաև ասաց, որ դա իր համար դժվար չի լինի, քանի որ ինքը ժամանակ առ ժամանակ ծոմ է պահում: Նախագահի թեկնածուն նաև տեղեկացրեց, որ նախըտրական գործընթացից բողոք չունի, նրա միակ մտահոգությունն այն է, որ գործող նախագահը առավելություններ ունի մյուս թեկնածուների նկատմամբ: