Ինչպես արդեն հայտնել էինք, այսօր Եղվարդ քաղաքի Սուրբ Աստվածածին եկեղեցու քահանա Տեր Հովհանից ահազանգ է ստացվել, որ եկեղեցու պատերը փլուզվում են:
ԱԻՆ լրատվական ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ և ՃԿԿ ԱԻ արձագանքման խումբը: Պարզվել է, որ գմբեթից մի քար է ընկել: Դեպքի վայրում են գտնվել նաև ՀՀ մշակույթի նախարարության պատմամշակութային արգելոց թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայության աշխատակիցները: Տեղեկացվել են քաղաքաշինության և մշակույթի նախարարությունների ԱԻՆ ՃԿԿ-ի հետ փոխհամագործակցության պատասխանատուները: