2013թ. Թուրքիայում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ են, որի ժամանակ վարչապետ Էրդողանն ամեն ինչ կանի իր կուսակցության հաղթանակի համար 2014թ. նախագահական ընտրություններից առաջ:
Կարծիքը թուրքագետ Արտակ Շաքարյանինն է, ով այսօր ասուլիսի ժամանակ, խոսելով Թուրքիայի ներքաղաքական զարգացումների և հայ-թուրքական հարաբերությունների մասին, նշեց նաև` Էրդողանը նունիսկ ցանկանում է բանակցություններ վարել Օջալանի հետ, որպեսզի կարողանա նախագահական ընտրություններում գստանալ քրդերի ձայները: Իսկ ներքաղաքական այս քայլը կսրի հակահայկական տրամադրությունները:
«Թուրքական ազգայնականությունը 2 հիմնական ուղղություն ունի` հակահայկական և հակաքրդական:
Ազգայնամոլների թիրախում կմնան միայն հայերը: Վերջին շրջանի սպանությունները հիշեք: Թուրքերը միջազգային հարթակներում իրենց անկարողությունը նաև այս կերպ են դրսևորում: Այս իրավիճակում պետք չէ մոռանալ, որ հայ, հատկապես Ստամբուլահայ համայնքը պատանդի կարգավիճակում է: Նրանց հայտարարությունները պետք է վերապահումով ընկալել»: