29 հուլիսի 2005 - 12:45 AMT
ՈՒՐՈՒԳՎԱՅԻ ՀԱՅԵՐԻ ԲՈՂՈՔԻ ՑՈՒՅՑ. ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՔՆՆԱՐԿՄԱՆ ԱՌԱՐԿԱ ՉԷ
Նախօրեին Ուրուգվայի խորհրդարանի շենքի առաջ հայ համայնքը բողոքի ցույց էր կազմակերպել Արգենտինայում եւ Ուրուգվայում Թուրքիայի դեսպան Շիաքրի Թաֆանի դեմ, որը հանդիպում էր ունեցել խորհրդարանի միջազգային հարցերի հանձնաժողովի անդամների հետ` արծարծելով Հայոց ցեղասպանության հարցը: Դիվանագետը Ուրուգվայի պատգամավորներին ներկայացրել է Հայոց ցեղասպանության հարցով հայ-թուրքական հանձնախումբ ստեղծելու մասին թուրքական կառավարության առաջարկը: Ուրուգվայի պատգամավորներ Լիլիան Քիչեչյանը եւ Խայմե Թրոբոն հայտարարել են, որ առաջին անգամ է, որ թուրք դիվանագետն իր իսկ նախաձեռնությամբ նման հանդիպում է խնդրում եւ խոսում Հայոց ցեղասպանության մասին: Սակայն հայ ժողովրդի դիրքորոշումը պարզ է. Ցեղասպանության հարցը որեւէ քննարկման առարկա չէ, քանզի կատարվածը փաստ է, եւ որեւէ հանձնախմբի ստեղծման կարիք չկա, տեղեկացնում է «Երկիր» թերթը: