PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում Հայաստանի ձյուդոյի հավաքականի գլխավոր մարզիչ Տիգրան Բաբայանն ասել է, որ թիմի կազմում մարզվում են նաև երիտասարդ ձյուդոիստներ, ովքեր առաջիկայում կարող են համալրել հավաքականի կազմը:
«Մենք հիմա պատրաստվում ենք Եվրոպայի բաց առաջնությանը, որը կանցկացվի Թբիլիսիում: Այնտեղ հանդես կգան 15 ձյուդոիստներ: Այն մարզիկները, ովքեր լավագույն որակներ կցուցադրեն, կմասնակցեն Գրան Պրիին»,-ասել է Բաբայանը:
Գրան Պրին կանցկացվի թուրքական Սամսունում, և ինչպես ընդգծել է մարզիչը, դրանից հետո կձևավորվի հավաքականը, որը Հայաստանը կներկայացնի Բուդապեշտում կայանալիք Եվրոպայի առաջնության ժամանակ:
«Կարող եմ ասել, որ շատ լավ մարզիկներ ունենք, և ես մեծ հույսեր եմ կապում նրանց հետ, հատկապես` մինչև 66կգ, 66կգ, 81կգ և 100կգ քաշային կարգերում»,-հավելել է նա: