Եվա Գրինը կնկարահանվի «Մեղքերի քաղաքը 2» ֆիլմում գլխավոր հերոսուհու դերում, հայտնում է Lenta.ru-ն՝ ComingSoon-ի վրա հղումով:
Եվա Գրինի հերոսուսհին կլինի Ավա Լորդը: Ֆրենկ Միլլերը՝ կոմիքսների հեղինակը, որոնց վրա հիմնված է ֆիլմը, նկարագրում է հերոսուհուն որպես «ցանկացած տղամարդու մարմնականացած երազանք և միաժամանակ նրա ամենամեծ մղձավանջը»:
Նկարահանումներով զբաղվում են Ռոբերտ Ռոդրիգեսն ու Ֆրենկ Միլլերը: Ֆիլմում նկարահանվում են Բրյուս Ուիիլիսը, Ջոշ Բրոլինը, Ջեսիկա Ալբան, Միկկի Ռուրկը և Ջոզեֆ Գորդոն-Լեվիտտը: Ֆիլմը էկրան կբարձրանա 2013թ. հոկտեմբերին: