ՆԳՆ տարածաշրջանաին վարչության տվյալներով, Կալինինգրադի երկրամասում 2012թ օտարերկրյա քաղաքացիների կողմից իրականացրած հանցագործությունների քանակը նվազել է: Այս մասին հաղորդում է «Նովիյ Կալինինգրադ.Ru-ն»:
Վարչության տվյալներով, Կալինինգրադի երկրամասում հանցագործությունների մեծ մասը իրականացրել են Ուզբեկստանի քաղաքացիներ ՝ 42, որոնց հետևում են Ղազախստանի քաղաքացիները՝ 17, ապա՝ Բելառուսիայի՝ 12: 8-ական հանցագործության հեղինակ են դարձել Հայաստանի և Ադրբեջանի քաղաքացիները:
Վարչության տվյալներով, ներգաղթյալների մեծ մասը Ուզբեկստանի քաղաքացիներ են՝ 64.7 տոկոս: Ուկրաինացիները կազմում են 12.9 տոկոս, տտաջիկները՝ 4.4, ղրղզները՝ 4.1: Այլ երկրներից ժամանածների թիվը էական ցուցանիշ չի կազմում: