ՀՀ նախագահի թեկնածու Արամ Հարությունյանը, ինչպես և խոստացել էր, փետրվարի 8-ին կհանի իր թեկնածությունը, իսկ փետրվարի 7-ին ժամը 17:00-ից մինչև փետրվարի 8-ը 17:00-ն հացադուլի կնստի ԿԸՀ դիմաց.
«Փետրվարի 18-ից հետո ես եմ մնալու քաղաքական դաշտում: Մյուսները տուն-տունիկ են խաղում Սերժ Սարգսյանի հետ: Ովքեր մնան քվեաթերթիկում, փետրվարի 19-ին որևէ բան չեն ունենա ասելու, եթե, իհարկե, չթաքնվեն»,-այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց թեկնածուն:
Բոլոր այն թեկնածուներին, ովքեր չեն հանի թեկնածությունը, Արամ Հարությունյանն անվանեց «դեկորացիաներ» և նշեց, որ նրանք ընտրություններից հետո չեն լինի, քանի որ թիթեռնիկի կյանք ունեն:
Ըստ Արամ Հարությունյանի` իր այս քայլից շահում են իր ընտրողներիը. «Եթե ես ցանկանայի ընտրվել, կներկայացնեի իմ ծրագիրը, որը երեք կետով էականորեն տարբերվում է մյուս թեկնածուների ծրագրերից: Ըստ թեկնածուի՝ այս ընտրություններում իր առաքելությունը քաղաքացիների աչքերը բացելն էր: