7 փետրվարի 2013 - 13:41 AMT
ԱԺ նախագահ. Հովհաննես Գրիգորյանի պոեզիան դարձել է մեր մշակութային հարստության մի մասը

ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը ցավակցել է հայ ժամանակակից բանաստեղծ Հովհաննես Գրիգորյանի մտերիմներին և հարազատներին. «Խորապես վշտացած եմ անվանի գրող, Հայաստանի գրողների միության քարտուղար Հովհաննես Գրիգորյանի անժամանակ մահվան կապակցությամբ: Հայ գրականությունը կորցրեց տաղանդավոր բանաստեղծի, ով պահպանում և շարունակում էր հայ պոեզիայի հարուստ ավանդույթները: Հովհաննես Գրիգորյանի ստեղծագործությունը դարձել է մեր մշակութային ժառանգության և հոգևոր հարստության անբաժանելի մասը: Համոզված եմ, որ նրա գրական ժառանգությունը, կյանքի ուղին և լուսավոր կերպարը հավերժ կմնան մեր ժողովրդի հիշողության մեջ: Անկեղծորեն ցավակցում եմ Հովհաննես Գրիգորյանի ընտանիքին ու հարազատներին և կիսում նրանց վիշտը»: