Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը փետրվարի 11-ին այցելել է Պաշտպանության բանակի հատուկ ստորաբաժանումների զորամասերից մեկը, ծանոթացել զինվորների առօրյային և արժեքավոր նվերներ հանձնել մի խումբ զինծառայողների:
ԼՂՀ զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատարը կարևորել է հատուկ ստորաբաժանումների դերակատարությունը Արցախի պաշտպանունակության մակարդակը բարձր պահելու գործում՝ հավելելով, որ զորքերի այս տեսակի մարտական պատրաստականության շարունակական բարձրացումը այսուհետ էլ լինելու է բանակի հրամանատարության և երկրի ղեկավարության ուշադրության կենտրոնում:
Նախագահին ուղեկցում էին պաշտպանության նախարար Մովսես Հակոբյանը, Պաշտպանության բանակի բարձրագույն հրամանատարական կազմի ներկայացուցիչներ, պաշտոնատար այլ անձինք, հայտնում է Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը: