12 փետրվարի 2003 - 18:41 AMT
ԱՄՆ ՄՏԱԴԻՐ Է ԱԴՐԲԵՋԱՆՈՒՄ ԴԵՍՊԱՆ ՆՇԱՆԱԿԵԼ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՄԵԾ ՓՈՐՁ ՈՒՆԵՑՈՂ ԴԻՎԱՆԱԳԵՏԻ
ԱՄՆ նախագահն առաջադրել է Ռենո Հարնիշի թեկնածությունն Ադրբեջանում Միացյալ Նահանգների նոր դեսպանի պաշտոնում: Ինչպես նշվում է Սպիտակ Տան մամուլի ծառայության հաղորդագրությունում, տեղեկացնում է «Մեդիամաքս» գործակալությունը, ներկայումս Հարնիշը ղեկավարում է ԱՄՆ դիվանագիտական առաքելությունը Կոսովոյում: 1999թ. սեպտեմբերից մինչեւ 2002թ. Ռենո Հարնիշը Կահիրեում ԱՄՆ դիվանագիտական առաքելության ղեկավարի տեղակալն էր եւ Եգիպտոսի կառավարության հետ համատեղ «ակտիվ աշխատում էր պաղեստինա-իսրայելական հակամարտության կարգավորման ուղղությամբ»: Մինչ այդ, Հարնիշը զբաղվել է Կենտրոնական Ասիայի երկրներում տնտեսական եւ քաղաքական փոփոխությունների ծրագրերի մշակմամբ, եւ «եղել է Տաջիկստանում քաղաքացիական պատերազմի կանխման գործընթացի ակտիվ մասնակիցներից մեկը», ասվում է Սպիտակ Տան մամուլի ծառայության հաղորդագրության մեջ: