23 փետրվարի 2013 - 14:48 AMT
ՖՈՏՈՇԱՐՔ
Տեր-Պետրոսյանը՝ Հովհաննիսյանի մասին. Բողոքատերը դեռևս միայն խոսում է

ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը հնարավոր է միանա «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանին, երբ տեսնի, որ նա ոչ միայն խոսում, այլև գործ է անում: Այդ մասին նա ասել է ՀՀՇ արտահերթ համագումարին լրագրողների հետ զրույցում: ՀՀ առաջին նախագահի խոսքով՝այս պահի դրությամբ գործում է միայն ժողովուրդը:

«Ժողովուրդը եկել է հրապարակ և բողոքում է անօրինականությունների դեմ: Բայց այդ բողոքավորները, բողոքատերերը դեռևս գործ չեն արել: Այսինքն՝ ժողովուրդը գործ արել է, պահանջատերը կամ իրավատերը դեռևս միայն խոսում է: Երբ գործ կանի, այն ժամանակ կգնահատվի, և եթե համարենք, որ պետք է միանանք՝ կմիանանք»,- ասել է Լևոն Տեր-Պետրոսյանը՝ հավելոլով, որ դա Րաֆֆի Հովհաննիսյանի նախաձեռնությունը չէ: Նրա խոսքով՝ նախաձեռնողը ժողովուրդն է, որ եկել և բողոքում է անօրինականությունների դեմ:

Ի պատասխան հարցին, թե երբ կգործի ինքը՝ Րաֆֆի Հովհաննիսյանը, Տեր-Պետրոսյանը հորդորել է հարցն ուղղել «Ժառանգության» առաջնորդին:

ՖՈՏՈՇԱՐՔ