ԲՀԿ-ն այս պահին փոքր-ինչ պասիվ դերակատարում ունի ներքաղաքական դաշտում, սակայն, ըստ սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանի, լուրջ լծակներ ունի և կարող է վերականգնվել:
Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ Ահարոն Ադիբեկյանն ասաց, որ ճիշտ չէ ԲՀԿ-ին քաղաքական դիակ անվանելը: «Միայն ԲՀԿ-ն կարող է լուրջ մրցակից դառնալ ՀՀԿ-ին, քանի որ այս կուսակցության գաղափարախոսությունը մոտ է մարդկանց»,- ասաց Ադիբեկյանը և նշեց, որ ԲՀԿ-ն պետք է ավելի գրագետ մոտենա Երևանի ավագանու ընտրություններին:
Սոցիոլոգը քաղաքական դիցաբանության շարքից է համարում այն լուրը, թե ԲՀԿ-ի ցուցակը գլխավորելու է ՀՀ երկրորդ նախագահի որդի Սեդրակ Քոչարյանը: «Սակայն այդ դեպքում ԲՀԿ-ն կուժեղանա, քանի որ շարքերում կան մարդիկ, որոնք շարունակում են մնալ Ռոբերտ Քոչարյանին հավատարիմ»:,- նկատեց նա
Ըստ Ահարոն Ադիբեկյանի`Երևանի ավագանու ընտրություններում ՀՀԿ-ն մեծ շանսեր ունի, քանի որ երևանցիները հիմնականում գոհ են ներկա քաղաքապետ Տարոն Մարգարյանից: