7 մարտի 2013 - 15:58 AMT
Սիրիայի բանակը օդային հարվածներ է հասցնում ապստամբներին Ռաքքայում

Երկրորդ օրն է, ինչ Սիրիայի կառավարական բանակը օդային հարվածներ է հասցնում ապստամբներին Ռաքքայում: Ըստ իրավապաշտպանների, 39 մարդ է զոհվել: Ապստամբները պատանդ են վերցրել Ռաքքայի նահանգապետին:

Կառավարական ԶԼՄ-ները գրում են, որ գրոհայինները կողոպտում են նույնիսկ տներն ու գրանսենյակները, հրկիզում են կառավարական շենքերը:

Դամասկոսում մարտերը գնում են արվարձաններում, հայտնում է եվրոնյուսը: