«Սրանից հետո կուսակցախաղերը երկրորդական են դառնում: Հետայսու ես միայն մի մարդու հայտարարություններ եմ մեկնաբանելու՝ պարոն Սարգսյանի»: Այսօր Ազատության հրապարակում պատասխանելով լրագրողների հարցերին, «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյաննասաց, որ այսուհետ ՀՀԿ-ականների հայտարարությունները չի մեկնաբանում, կմեկնաբանի միայն Սերժ Սարգսյանի հայտարարությունները:
Անդրադառանալով ավագանու ընտրությունների մասնակցության ձևաչափին, Րաֆֆի Հովհաննիսյանն ասաց, որ «վաղը հաղթահավաքի ժամանակ կխոսեն Երևանի ավագանու ընտրություններին մասնակցելու ձևաչափի և հետագա անելիքների մասին»:
Հիշեցնենք, որ «Ժառանգության» առաջնորդը կիրակի երեկոյան հացադուլ է հայտարարել: Նա այժմ Ազատության հրապարակում է և պատրաստվում է այնտեղ մնալ մինչև ապրիլի 9-ը: