Մի խումբ քաղաքացիներ հավաքվել են Մշակույթի նախարարության դիմաց` Գառնու կամրջի վերակառուցման վերաբերյալ նախարարությանն ուղղված հանրային հարցադրումների պատասխանները ստանալու համար: Ակցիայի մասնակիցները զրուցեցին Մշակույթի նախարարության մի քանի պաշտոնյանների հետ, ովքեր ասացին, որ նրանց հարցերին ծանոթանալուց հետո կհանդիպեն ակտիվիսների հետ և կպատասխանեն հարցերին:
Ակտիվիստները պահանջում են, որ նախարարությունը ներկայացնի Գառնու կամրջի վերականագնման հետ կապված բոլոր ընթացակարգերը: Նրանք նախապես նամակ էին ուղարկել նախարարություն և ասել էին, որ պատրաստվում են ակցիա իրականացնել:
Ակտիվիստները պահանջում են նաև մեղավոր անձանց պատասխանատվության ենթրակել, իսկ հետո, եթե հնարավոր լինի, կամուրջը նախկին տեսքին բերել:
Հիշեցնենք, որ 11-րդ դարում կառուցված Գառնու կամուրջը վերանարոգվել է, սակայն, ինչպես հավաստիացնում են մասնագետները, այն վերակառուցել են և աղավաղել նախկին տեսքը: