Մարտի 14-ին Լիտվայի խորհրդարանի ընդլայնված նիստում պաշտոնապես հայտարարեց Լեռնային Ղարաբաղի հետ միջխորհրդարանական կապերի խումբ ստեղծելու մասին:
Ինչպես հայտնում է delfi.lt ռուսական ծառայությունը, նիստում նախագահող փոխխոսնակ Վիտաուտաս Գապշիսը ընթերցել է խմբի ստեղծման մասին հայտարարությունը, հրավիրեց ցանկացողներին միանալ խորհրդարանականներին ու հայտարարեց խմբի առաջին նիստի մասին:
ԱԳ նախկին նախարար Աուդրոնյուս Աժուբալիսը վրդովմունք հայտնեց, թե «նման խմբի ստեղծումը վնասում է Լիտվայի արտաքին քաղաքականությանը»:
Խմբի հիմնադիրներից մեկը, Աշխատանքի կուսակցության ներկայացուցիչ Դանգուտե Միկուտենեն նշեց, որ Սեյմում ստեղծվել են բարեկամության խմբեր նաև այլ չճանաչված տարածաշրջանների հետ:
«Լիտվան ժողովրդավարական երկիր է, Սեյմի անդամի մանդատը ազատ է, Սեյմի անդամները կարող են բարեկամություն անել այլ երկրների խորհրդարանների հետ, նույնիսկ եթե դրանք պաշտոնապես ճանաչված չեն: Գուցե հարկ կա թվարկե, թե ձեր խմբակցության անդամները որ բարեկամության խբերին են անդամակցում՝ Թայվան, Չեչնյա, Տիբեթ»,-ասել է Միկուտենեն: