Մարտի 17-ին, ժամը 19.39-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Արցախի պողոտայի 4-րդ նրբանցքի թիվ 5 շենքում առկա է փլուզման վտանգ: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ պոկվել և թափվել են թիվ 5 շենքի երեսպատման սալիկները` 4 քմ մակերեսով: Շենքը հաշվառված է վթարային շենքերի ցուցակում (4-րդ աստիճան):
Հրշեջ-փրկարարները սահմանազատել են տարածքը: Զոհեր և տուժածներ չկան: Այս մասին PanARMENIAN.Net-ը տեղեկանում է ԱԻՆ լրատվական ծառայությունից: