Բաքվում ահաբեկչության կանխարգելմանը նվիրված միջազգային խորհրդաժողովում ելույթ է ունեցել ԱՊՀ գործադիր քարտուղար Սերգեյ Լեբեդևը: Նա նշել է, որ այսօրվա դրությամբ համաշխարհային հանրությունը մեծապես մտահոգված է ահաբեկչության աճով ու ծայրահեղականության դրսևորումներով:
«Ահաբեկչությունը, թմրանյութերի ապօրինի շրջանառությունը, կրոնական ծայրահեղականությունը մեծ ծավալներ են ստանում: Այդ խնդիրները կան նաև ԱՊՀ տարածքում»,-հայտարարել է Սերգեյ Լեբեդևը:
«Հարկավոր է ստեղծել հատուկ իրավական բազա, խստացնել այդ ոլորտի օրենսդրությունը»,-ասել է նա: