Քիչ առաջ Հայ առաքելական եկեղեցու միջեկեղեցական բաժնից PanARMENIAN.Net-ին հայտնեցին, որ Հայ առաքելական եկեղեցու ներկայացուցիչները ևս մեկնելու են Վատիկան` մասնակցելու Հռոմի 266-րդ Պապ Ֆրանսիսկոյի երդմնակալության արարողությանը:
Հայկական պատվիրակությունը գլխավորելու է հենց Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն: Պատվիրակության կազմում կլինեն Մայր Աթոռի հրատարակչական բաժնի տնօրեն Տեր Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը, միջեկեղեցական հարաբերությունների բաժնի վարիչ Հովակիմ եպիսկոպոս Մանուկյանը և գավազանակիր Անանիա աբեղա Ծատուրյանը: