Հայաստանի բնապահապանության նախարար Արամ Հարությունյանը ընդունել է «Բնության պահպանության նորվեգական ընկերություն» կազմակերպության անդամ Սեսիլ Օրեստիսին և «Տապան» Էկո-ակումբի նախագահ Հրանտ Սարգսյանին:
Կարևորելով համագործակցությունը հասարակական կազմակերպությունների հետ՝ նախարարը Օրեստիսին հայտնել է, որ բնապահապանության ոլորտում հասարակական կազմակերպությունները բավականին ակտիվ են և «Տապան» Էկո-ակումբը այն կազմակերպություններից է, որի հետ նախարարության համագործակցությունը երկար տարիների պատմություն ունի:
Հանդիպման ավարտին ստորագրվել է համագործակցության եռակողմ հուշագիր: Հուշագիրը կնքել են ՀՀ բնապահանության նախարության կողմից նախարարության աշխատակազմի ղեկավարի տեղակալ Աշոտ Ավալյանը, «Բնության պահպանության նորվեգական ընկերություն» կազմակերպության կողմից Օրեստիսը, իսկ «Տապան» Էկո-ակումբից Սարգսյանը:
Հուշագրի նպատակն է սատարել ՀՀ հանրակրթական հաստատությունների, ուսուցիչների և սովորողների բնապահապանական տեղեկացվածության, էկոկրթության և գործնական ունակությունների զարգացման էներգիայի և ռեսուրսների խնայողաբար օգտագործման և շրջակա միջավայրի հետ բնականոն հարաբերվելու կարողությունների բարձրացմանը: