26 մարտի 2013 - 22:21 AMT
Միխալ Բիլեկ. Ուրախ եմ, որ երեք միավորով ենք տուն վերադառնում

Հայաստանի ընտրանուն 3:0 հաշվով հաղթելուց հետո Չեխիայի հավաքականի գլխավոր մարզիչ Միխալ Բիլեկն ասաց, որ խաղից առաջ ինքը գիտեր, որ Հայաստանն ուժեղ է հարձակման գծում: «Ուրախ եմ, որ այսպիսի հաշիվ գրանցվեց, և երեք միավորով ենք գնում տուն: Սա ոչ թե իմ, այլ Չեխիայի հավաքականի հաղթանակն էր: Տղաները մեծ պատասխանատվություն էին զգում»,- ասաց Բիլեկը: Նա նաև ընդգծեց, որ հայերն էլ վտանգավոր պահեր էին ստեղում, սակայն չկարողացան օգտվել դրանցից. «Ընտրական փուլը դեռ չի ավարտվել, ու առաջիկայում դեռ խաղեր կան: Այս հաղթանակից հետո էլ մեր վիճակը ընտրական փուլում շարունակում է վտանգավոր մնալ»,- նշեց մարզիչը: